Հասարակություն

Միլիարդատերերն անցնող շաբաթում ընդհանուր կորցրել են 67 մլրդ դոլար. ովքե՞ր են նրանք

Lilit T. 451 դիտում
Միլիարդատերերն անցնող շաբաթում ընդհանուր կորցրել են 67 մլրդ դոլար. ովքե՞ր են նրանք

NASDAQ բորսան գրանցել է համավարակի սկսվելուց ի վեր իր վատագույն շաբաթը, ինչի հետևանքով տեխնոլոգիական ոլորտի միլիարդատերերը զրկվել են միլիարդավոր դոլարներից, իսկ Bitcoin կրիպտոարժույթը կորցրել է իր առավելագույն արժեքի գրեթե կեսը: 

Ինչպես գրում է Daily Mail-ը, սա տեղի է ունեցել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության խստացման ֆոնին: 

Այս ամենից առավել տուժել են երկրի ամենահարուստ «տեխնոմիլիարդատերերը». Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը, Լարի Փեյջը, Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգն անցնող շաբաթում ընդհանուր կորցրել են 67 մլրդ դոլար: 

Աղբյուրը մանրամասնում է, որ այս մեծահարուստների ցանկում ամենից շատ գումար է կորցրել Telsa-ի հիմնադիր-ղեկավար Մասկը. նրա կորուստը գնահատվել է 25,1 մլրդ դոլար: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կորցրել է 19,9 մլրդ դոլար: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250