Այլ

Տաջիկ-Ղրղզական սահմանին հրաձգությունը դադարեցվել Է. կողմերում կան զոհեր և վիրավորներ

Unknown 165 դիտում
Տաջիկ-Ղրղզական սահմանին հրաձգությունը դադարեցվել Է. կողմերում կան զոհեր և վիրավորներ

Տաջիկ-Ղրղզական սահմանին հրաձգությունը դադարեցվել Է: Այս մասին  ՌԻԱ Նովոստի-ին հաստատել են Տաջիկստանի Սոգդիի մարզի ղեկավարի մամուլի ծառայությունից: 

Տաջիկստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Ղրղզստանի հետ սահմանին հակամարտության հետեւանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել 10-ը` րանցից 6-ը զինծառայողներ են: 

 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան  Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է ղրղզ եւ տաջիկ սահմանապահների միջեւ փոխհրաձգություն սկսելու մասին, գերատեսչության տեղեկատվության համաձայն ՝ տաջիկական կողմը նռնականետեր եւ ականանետեր է կիրառում, իսկ հակամարտության պատճառը դարձել է Տաջիկստանի զինվորականների կողմից Ղրղզստանի Իսֆանա եւ Բատկեն քաղաքները միացնող ավտոճանապարհի փակումը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250