Այլ

Թուրքիայում դատապարտված քաղաքացիները փորձել են ապօրինի մուտք գործել Վրաստան

Unknown 1 րոպե 134 դիտում
Թուրքիայում դատապարտված քաղաքացիները փորձել են ապօրինի մուտք գործել Վրաստան

Թուրքիայի դատապարտյալ քաղաքացիները փորձել են ապօրինի մուտք գործել Վրաստան՝ բեռնատարի կցասայլի միջոցով։

Նրանց գտել են, երբ թուրք սահմանապահները «Սարփի» առեւտրաարդյունաբերական հատվածում որոշել են խուզարկել մեծ բեռնատարը, քանի որ սկանավորման ժամանակ կասկածելի կնիքներ են տեսել։ Պարզվել է, որ բեռնախցիկում  թաքնվել է հինգ մարդ, որոնք դատապարտվել էին տարբեր հանցագործությունների համար։

Սահմանն ապօրինի հատելու փորձ կատարած քաղաքացիների հետ ձերբակալվել է բեռնատարի երկու վարորդ նույնպես։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250