Այլ

«Վիրուս» գրառմամբ փորձանոթների տուփ են թողել և հեռացել․ ինչ է կատարվել Փարիզի մետրոկայարանում

Unknown 1 րոպե 230 դիտում
«Վիրուս» գրառմամբ փորձանոթների տուփ են թողել և հեռացել․ ինչ է կատարվել Փարիզի մետրոկայարանում

Փարիզի Faidherbe-Chaligny մետրոկայարանը փակվել է, անձնակազմը և ուղևորները՝ տարհանվել այն բանից հետո, երբ հայտնաբերվել է «վիրուս» գրառմամբ փորձանոթներով տուփ։ Այս մասին հայտնում է LCI հեռուստաալիքը։

Տեղի ժամանակով 19:20-ին մի տղամարդ հայտնել է ոստիկանությանը, որ անհայտ անձը կայարանի աստիճանների վրա թողել է տուփ։
Տուփում եղել է 15 փորձանոթ՝ լցված կարմիր հեղուկով։

Կայարանը 3 ժամով փակվել է։ Դեպքի վայրում աշխատել են միջուկային, ռադիոլոգիական, կենսաբանական, քիմիական փորձաքննության գծով մասնագետները, ոստիկաններ։

Նախնական տվյալներով՝ փորձանոթները պարունակել են ինդիկատորներ՝ կորոնավիրուսի թեստերի համար։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250