Քաղաքականություն

Բայդենից պահանջել են մտավոր կարողությունների թեստ հանձնել

Unknown 157 դիտում
Բայդենից պահանջել են մտավոր կարողությունների թեստ հանձնել

Գրեթե 40 հանրապետական ​​կոնգրեսականներ Բայդենից պահանջել են կոգնիտիվ կարողությունների թեստ հանձնել՝ այն միջադեպից  հետո, երբ նախագահը վիրավորել էր լրագրողին,- գրում է ՌԻԱ Նովոստին։

 

«Մենք կարծում ենք, որ անկախ սեռից, տարիքից կամ քաղաքական, կուսակցական պատկանելությունից, բոլոր նախագահները պետք է հետևեն նախկին նախագահ Թրամփի օրինակին՝ փաստաթղթով ապացուցելու և առողջ մտավոր կարողություններ դրսևորելու համար»,- ասված է նամակում։
 

Փաստաթուղթը ստորագրել են Սպիտակ տան նախկին բժիշկ, կոնգրեսական Ռոնի Ջեքսոնը և 37 այլ հանրապետական ​​օրենսդիրներ։

 

Նամակի հեղինակները մտահոգություն են հայտնել հունվարի 24-ին նախագահական վարչակազմի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ Բայդենը Fox News-ի լրագրող Փիթեր Դուսիին անվանել է «շան տղա»։ Նրանք նշել են, որ նյարդային գրգռվածության պոռթկումը կարող է մտավոր անկման նշան լինել: Նամակում ընդգծվում է, որ հենց այդ հոգեբանական խնդրի տեսակը` «տրամադրության փոփոխության տեսակ»-ն է դրսևորել երկրի ղեկավարը միջոցառմանը։

 

Անցյալ տարվա հունիսին Սպիտակ տան նախկին բժիշկն արդեն դիմել էր նախագահին նմանատիպ խնդրանքով, սակայն այն ժամանակ նամակը ստորագրել էր ընդամենը 13 կոնգրեսական։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250