Քաղաքականություն

Հայտնի է, թե երբ Վլադիմիր Պուտինը կգնա Թուրքիա

Adrine Nidelyan 1 րոպե 144 դիտում
Հայտնի է, թե երբ Վլադիմիր Պուտինը կգնա Թուրքիա

Թուրքիան ակնկալում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը հանրապետություն կկայանա փետրվարի կեսերին։
Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ դիվանագիտական աղբյուրին հղումով։ 
«Ամսաթիվը կհրապարակվի մոտ օրերս, գուցե դա կլինի փետրվարի 14-ը»,- ասել է աղբյուրը։ 
Փետրվարի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է երկրում բանակցություններ կազմակերպել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Էրդողանն ընդգծել է, որ հանրապետությունը պատրաստ է նպաստել երկու բարեկամ երկրների ճգնաժամի լուծմանը: 
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկ օր անց նշել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Թուրքիայում դեռ գործնական առումով չի քննարկվել։ Միաժամանակ, ըստ նրա, «ոչ ոք չի մերժում նման հնարավորությունը»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250