Հասարակություն

Բժշկական կենտրոններ է այցելել Առողջապահության փոխնախարարը

Lilit T. 1 րոպե 125 դիտում
Բժշկական կենտրոններ է այցելել Առողջապահության փոխնախարարը

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցերով եղել է մի շարք  բժշկական կենտրոններում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Մեդլայն», «Սուրբ Աստվածամայր», «Արմենիա», Մասիսի, Սպիտակի, Գյումրու բուժկենտրոններում, շրջել է նաև «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտներում, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ու Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոններում։ 

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը: 

Փոխնախարարը ծանոթացել է «Քովիդ-19»-ով պացիենտների բուժման համար վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններին և բուժման գործընթացին, գնահատել աշխատանքների կազմակերպմանն առնչվող ընթացիկ իրավիճակը: 

Միաժամանակ, բժշկական կազմակերպությունների տնօրենների հետ քննարկվել են առողջապահական, ինչպես նաև ստացիոնար բուժման մեջ գտնվող պացիենտների առողջության բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250