Հասարակություն

Բանտարկյալները ազատ են արձակվում՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար

Adrine Nidelyan 1 րոպե 961 դիտում
Բանտարկյալները ազատ են արձակվում՝  ռազմական գործողություններին մասնակցելու համար

Ուկրաինայի իշխանություններն ազատ են արձակում այն բանտարկյալներին, ովքեր նախկինում զինվորական են եղել՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։ 

«Նախկին զինծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել պաշտպանել երկիրը ռազմական դրության ժամանակ, ազատ են արձակվել ազատազրկման և նախնական կալանքի վայրերից», - ասել է Գլխավոր դատախազության դատախազ Անդրեյ Սինյուկը: 

Նրա խոսքով՝ այս հարցը լուծվում է ամենաբարձր մակարդակով։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250