Աստղաբաշխական թվեր՝ Մոսկվայից Երևան գալու համար. քաղաքացիներն ահազանգում են
Аuroranews.am-ը ահազանգ է ստացել մեր հայրենակիցներից այն մասին, որ Մոսկվայից Երևան վերադառնալու համար ստիպված են վճարել աստղաբաշխական թվեր` մոտ 9 անգամ ավելի, քան մեկ ամիս առաջ: Քաղաքացին ուղարկել է իր` «Արմենիա» ավիաընկերությունից հունվարի 13-ին գնած ինքնաթիռի տոմսը, որի համար վճարել է 4526 ռուսական ռուբլի (20,000-ից 30,000 ՀՀ դրամ), այնինչ այժմ նույն ավիաընկերությունում, նույն ուղղությամբ տոմս գնելու համար մարդիկ ստիպված են վճարել 274,776 դրամ:
[cb967f85ac00aa02ae6ef9d39214b8f6.jpg]
Аuroranews.am-ը զանգահարեց «Արմենիա» ավիաընկերություն, որտեղից տեղեկացանք, որ նշված ուղղության համար ավիատոմսերը սպառվում են շատ արագ: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված գնային նման փոփոխությունը` օպերատորը նշեց, որ այդ հարցին պատասխանել չի կարող, հարցն իր պատասխանատվության տիրույթում չէ:
Հարկ է նշել, որ Ռուսաստանից Հայաստան ուղղության համար գների բարձրացումը միայն «Արմենիա» ավիաընկերությունում չէ: Գնային նման քաղաքականություն գործում է ՌԴ-ից ՀՀ ուղղությամբ մյուս չվերթների համար ևս:
Մեկ այլ քաղաքացի էլ մեզ է փոխանցել իր` փետրվարի 3-ին գնված ավիատոմսը: Այդ չվերթի համար ուղևորը վճարել էր 5824 ռուսական ռուբլի (30000-ից 40000 ՀՀ դրամ):
[e58d1e5adc9e83230c26e18b70df3b50.png]
Որպես օրինակ եկեք դիտարկենք, թե ինչ արժեն փետրվարի 4-ին ժամը 17:00-ի դրությամբ «Արմենիա» և «Aeroflot» ավիաընկերություններում Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ` Երևանից Մոսկվա, ավիատոմսերը:
Մոսկվայից Երևան
[83b792378a357c0aa379b8eac77d15a9.jpg]
[d42ffb742bbafa82676093ce52f68cec.jpg]
Երևանից Մոսկվա
[a60e86a7f2d099902e7845c9bd8f2cba.jpg]
[57e3f535735c53fb6e14c5ed75e6e8cb.jpg]