Հասարակություն

Մարիուպոլի մոտ ինքնաշեն ռումբերի արտադրամասում թուրքական մի քանի մետրանոց դրոշ է գտնվել

Lilit A. 1 րոպե 514 դիտում
Մարիուպոլի մոտ ինքնաշեն ռումբերի արտադրամասում թուրքական մի քանի մետրանոց դրոշ է գտնվել

Մարիուպոլի մոտ գտնվող, «Աջ սեկտորից» ազատագրված Սոպինո բնակավայրում, ռազմական նշանակության արտադրամասում, որտեղ անօդաչու սարքերի համար ինքնաշեն՝ ոչ գործարանային արտադրության ռումբեր են պատրաստվել, մի քանի մետրանոց թուրքական դրոշ է գտնվել, հայտնել է «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը, ով իրադարձություններ է լուսաբանում նշված բնակավայրից։

 

[419035549b63a088d79b83246264b2b8.jpg]

 

«Դատելով այն հանգամանքից, որ գտնվել են թուրքական և «Աջ սեկտորի» դրոշները, ենթադրություններ կան, որ այստեղ Թուրքիայից կամավորներ են եղել, հնարավոր է՝ նախկինում «Իսլամական պետության» հրահանգիչներ, որոնք մարտական պարապմունքներ, դասընթացներ են անցկացրել «Աջ սեկտորի» գրոհայինների հետ»,- «Ռիա Նովոստի»-ին ասել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորամիավորման ներկայացուցիչը։

 

[f54b76d65336b3d5513e13930bb1baed.jpg]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250