Հասարակություն

Մակրոնի և Զելենսկու հեռախոսազրույցը չի կայացել

Unknown 1 րոպե 155 դիտում
Մակրոնի և Զելենսկու հեռախոսազրույցը չի կայացել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը տեղի կունենա շաբաթ օրը, ոչ թե ուրբաթ օրը, ինչպես հայտնել է ինքը՝ Ֆրանսիայի նախագահը։ Նման տվյալներ է հաղորդում BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Զանգի ստույգ ժամը դեռ չի հաստատվել։

 

Ուրբաթ օրը Մակրոնը լրագրողներին ասել է Բարձր Պիրենեյան բաժին կատարած այցի ժամանակ, որ մտադիր է ուրբաթ երեկոյան հեռախոսազրույց ունենալ Զելենսկու հետ։ Նա չի հստակեցրել, թե ինչ թեմաներ է նախատեսում քննարկել Ուկրաինայի նախագահի հետ, սակայն նշել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը դեռ անհանգստություն է առաջացնում։

 

Ուրբաթ օրը Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Անն-Կլեր Լեժանդրը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահը չի բացառում Ուկրաինա այցելելու հնարավորությունը, սակայն կարծում է, որ նման այցի ժամանակը դեռ չի եկել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250