Քաղաքականություն

Renault ավտոմոբիլային խմբի ռուսական ակտիվները պետական սեփականություն են դառնում

Unknown 160 դիտում
Renault ավտոմոբիլային խմբի ռուսական ակտիվները պետական սեփականություն են դառնում

Ֆրանսիական Renault ավտոմոբիլային խմբի ռուսական ակտիվները պետական սեփականություն են դառնում: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը։

 

«Renault ավտոմոբիլային խմբի ռուսական ակտիվները դառնում են պետական սեփականություն։ «ԱվտոՎԱԶ»-ի մասնաբաժինն անցնում է «ՆԱՄԻ» կազմակերպությանը, «Ռենո Ռոսիա» գործարանը՝ Մոսկվա քաղաքին»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Ընդգծվում է, որ «ԱվտոՎԱԶ»-ը կշարունակի Տոլյատիի ու Իժևսկի գործարաններում արտադրել Lada ավտոմեքենաների ամբողջ շարքը։

«ԱվտոՎԱԶ»-ը կիրականացնի նաև Renault ավտոմեքենաների սպասարկումը ռուսական շուկայում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից