Պատահարներ

Ավտովթար Երևանում. բախվել են Mazda-ն ու Opel-ը. 3 վիրավորներից երկուսը անչափահաս եղբայրներ են. Shamshyan. com

Gohar Vardanyan 1 րոպե 183 դիտում
Ավտովթար Երևանում. բախվել են Mazda-ն ու Opel-ը. 3 վիրավորներից երկուսը անչափահաս եղբայրներ են. Shamshyan. com

ՀՀ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ  Գեղամ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ռոստովյան և Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 39-ամյա Մարտին Մ.-ի վարած Mazda մակնիշի և 63-ամյա Միքայել Հ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Mazda-ի ուղևոր, 10-ամյա Ալբերտ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, 6-ամյա Հակոբ Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոն:

Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 41-ամյա Վահագն Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր անչափահասները  Mazda-ի վարորդի  երեխաներն են:

[88b83ce46c61c49e1320e7f2293f315d.jpg]

 

[7d60879dc78a934144c215a367ce9310.jpg]

 

[6d9a510073b33b65e224d1140bea0355.jpg]

 

[eb06b48593cf26f1466e9d6f25db65c7.jpg]
 

[7580182b68a458a603d32a58bf71b0de.jpg]

 

[351a49f5af374ab25f0250ecd377b8bb.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից