Պատահարներ

40-ամյա վարորդը «06»-ով հայտնվել է ճամփեզրով անցնող ջրահեռացման առվի մեջ

Unknown 71 դիտում
40-ամյա վարորդը «06»-ով հայտնվել է ճամփեզրով անցնող ջրահեռացման առվի մեջ

Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արթուր Ա-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 14 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ճամփեզրով անցնող ջրահեռացման առվի մեջ։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Արթուր Ա-ն, ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ, 42-ամյա Հունան Ա-ն տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից