Պատահարներ

Հայ գործարարի սպանության փաստով ՌԴ-ում քրգործ է հարուցվել

Gohar Vardanyan 648 դիտում
Հայ գործարարի սպանության փաստով ՌԴ-ում քրգործ է հարուցվել

Արդեն հայտնել էինք, որ Մոսկվայի Կոմսոմոլսկի պողոտայում անհայտ անձը կրակել և սպանել է 62-ամյա գործարար Հովհաննես Կամարյանին։ 

ՌԴ Քննչական կոմիտեն սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։  

 

Կամարյանն ուներ խորհրդատվական ընկերություն։

 

Նրա վրա կրակել են, երբ վերջինս աղջկա հետ դուրս է եկել «Սեյջի» ռեստորանից։  Անհայտ անձը կրակել է տղամարդու մեջքին և գլխին, որից հետո բջջային հեռախոսով լուսանկարել է մահացածին և դիմել փախուստի։  

 

REN TV-ի տվյալներով՝ ենթադրյալ հանցագործը 25 տարեկան է, նիա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

 

Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ սպանվածը Հայաստանում հետախուզման մեջ է։  Նա հետախուզվում էր սպանություն նախապատրաստելու համար, պարզաբանում է ՌԻԱ Նովոստին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից