Արտակարգ դեպք Երևանում. 30-ամյա վարորդը մեքենայով հայտնվել է Կարապի լճում
Հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Էդուարդ Գասպարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տերյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, այնուհետև հայտնվել Կարապի լճի մոտ, բախվել 3 ծառերի և առաջ ընթանալով, կիսակողաշրջված վիճակում հայտնվել Կարապի լճում:
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, ըստ նախնական տեղեկութունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Ըստ նախնական տեկեկությունների՝ ավտոմեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել ու վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, նման իրավիճակում է հայտնվել:
Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի հատուկ տեխնիկան մոտենա և մեքենան դուրս բերեն անվտանգ գոտի:
[b7a3e39fb7ff1b5683ab1b689b0d6208.jpg]
[7e6e9c35968008fd368b95347db170b5.jpg]
[322acd97938427b133554f078b71eff1.jpg]
[508843d85fbb699e4cf8093fc98d804e.jpg]
[15864ee8e572e358228860965b869761.jpg]
[7706228ac47f843b2965735cb3ba37c5.jpg]
[69eae681ba8a5e53dc7d09ef572115c3.jpg]
[5226930ddb415842f6817b9538f98f2b.jpg]