Լվացվել և մաքրվել է «Ձկան խանութի գետնանցումը»
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի հանձնարարությամբ Մաշտոց-Լուսավորիչ-Պարոնյան խաչմերուկի ստորգետնյա անցումը ենթարկվել է կապիտալ լվացման և սանմաքրման։
[d59681da750e5167733c80f975b478c2.jpg]
Հիշեցնենք, որ նշյալ խաչմերուկի գետնանցումը, որն ավելի հայտնի է, որպես «Ձկան խանութի» գետնանցում, տարիներ շարունակ անմխիթար վիճակում է: Եւ քանի որ Մաշտոց-Լուսավորիչ-Պարոնյան խաչմերուկը հատելու այլ տարբերակ չկա, մարդիկ ստիպված են լինում անցնել այդ անցումով, որտեղից հաճախակի գարշահոտություն է գալիս:
[5fccacfe9d720795d8dddced6e9c7685.jpg]
«Նախկինում գոյություն ունեցած անմխիթար վիճակն ու գարշահոտությունը վերացվել է` հնարավորություն տալով կրկին կազմակերպել մարդկանց ապահով, անվտանգ և նորմալ անցումը տվյալ խաչմերուկում», ասված է հայտարարության մեջ:
[5b4200004440c9edf26ed25b2e5f3a2d.jpg]