Պատահարներ

Հայտնի է, թե ովքեր են եղել առավոտյան Ֆրանսիայի հրապարակում սադրանքի դիմած քաղաքացիները

Unknown 1,475 դիտում
Հայտնի է, թե ովքեր են եղել առավոտյան Ֆրանսիայի հրապարակում սադրանքի դիմած քաղաքացիները

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը  06։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները Սարյան փողոցից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրանք են Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Արսեն Նազարյանը, 51-ամյա Գուրգեն Բաբայանը և 42-ամյա Գառնիկ Սահակյանը։  Վերջիններս եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով, ովքեր կասկածվում են Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակ Mercedes-ով մտնելու և դիտավորյալ այնտեղ գտնվող վրաններից մեկը վնասելու մեջ։  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Mercedes-ը տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից