Պատահարներ

Երևանում տաքսին ընկել է ջրանցքը, քաղաքացիներն են դուրս բերել վարորդին

Unknown 141 դիտում
Երևանում տաքսին ընկել է ջրանցքը, քաղաքացիներն են դուրս բերել վարորդին

 Երեկ՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցների՝ եկեղեցու հարևանությամբ  Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և դմացի հատվածով կախվել ջրանցքում։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով վարորդին՝ 32-ամյա Պողոս Պ-ին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև փրկարարները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս են բերել ավտոմեքենան անվտանգ վայր։  Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ 

[4135ccee8c3ce63720e8c64d941eb977.jpg]

[9657f438c10312fa931197ec6e1f3891.jpg]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից