Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ 18-ամյա վարորդը Mitsubishi Pajero io-ով 100 մետր գլորվելով հայտնվել է ձորում
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Հրաչյա Ս.-ն իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
[cbb49f1f0f26e25fd082f7b3800d8585.jpg]
[94e7a70ac44eed93d1b25018a58e3a2b.jpg]
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հրաչյա Ս.-ն, նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Արսեն Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն:
[615fee0ef20588ad5ec90547d1ea309c.jpg]
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: