Քաղաքականություն

«Եթե Պուտինը կին լիներ...»․ Ջոնսոնն ասել է՝ ինչ կլիներ այդ դեպքում

Unknown 236 դիտում
«Եթե Պուտինը կին լիներ...»․ Ջոնսոնն ասել է՝ ինչ կլիներ այդ դեպքում

Եթե Պուտինը կին լիներ, Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմ չէր սկսի։ Այս մասին հայտնում է RBC-Ուկրաինան՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքերը՝ ZDF-ին տված հարցազրույցում։

 

«Եթե Պուտինը կին լիներ, ես պարզապես չեմ կարծում, որ նա նման պատերազմ կսկսեր։ Եթե Ձեզ թունավոր առնականության շատ լավ օրինակ է պետք, մենք դա ունենք՝ ի դեմս նրա», - հայտարարել է Ջոնսոնը։

 

Նրա խոսքով ՝ որպեսզի նման բան տեղի չունենա, պետք է ավելի շատ կանայք ղեկավար պաշտոններ զբաղեցնեն։


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում արձագանքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությանը՝ ասելով, թե «Ֆրոյդն իր կենդանության օրոք կերազեր հետազոտությունների նման օբյեկտի մասին»:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250