Այլ

Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին

Unknown 381 դիտում
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին

Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Տեղեկատվությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

Նշվում է, որ 2022 թվականին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ազգային ընտրության հայտեր ակադեմիան  չի ընդունի։ 

Այս որոշումն ընդունվել է ռուսական Առաջին ալիքի, «Օստանկինո» ռադիոկայանի և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) դուրս գալու կապակցությամբ: Կազմակերպությունների դուրս գալը կապված էր EBU-ի որոշման հետ։ Նրանք Ռուսաստանին 2022 թվականին հեռացրել են Եվրատեսիլ երաժշտական մրցույթից։

 

Հիեցնենք` մրցույթն այս տարի կանցկացվի Հայաստանում, քանի որ նախորդ տարի՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Մալենան։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250