Լուսանկարներ․ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը դառնում է համաշխարհային բրենդի ցանցի մի մասը
Ամիսներ առաջ մեծ քննարկումների տեղիք տվեց պետության կողմից Ծաղկաձորում գտնվող արդեն նախկին «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վաճառքը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ նշելով, որ երեկ հատուկ այց է կատարել «Գոլդեն Փելիս» հյուրանոց, հետևել համալիր շինարարական աշխատանքներին, ինչպես նաև ամենայն մանրամասնությամբ ծանոթացել լայն թափով ընթացող կոնստրուկտիվ մեծամասշտաբ աշխատանքներին և պետության հանդեպ ներդրումային պարտավորությունների իրականացման գործընթացին Կոմերցիոն տնօրեն՝ Կարապետ Տեր-Հակոբյանի ուղեկցությամբ։
Հանրահայտ հյուրանոցի նախագիծն այժմ վերականգնման և վերակառուցման փուլում է:
Պատգամավորը հայտնում է նաև, որ ամիսներ առաջ կնքվել է պայմանագիր նաև համաշխարհային նշանակության «MERCURE» բրենդի հետ, որով «Գոլդեն Փելիս» հյուրանոցը դառնում է «MERCURE» համաշխարհային ցանցի մի մասը: Սա, ըստ Հակոբյանի, արձանագրում է այն նշանակալից փաստը, թե որքան կարևոր է այդ բրենդի մեր երկրում լինելը։
«MERCURE»-ը ֆրանսիական Accor Group հյուրանոցային ցանցին է պատկանում, որը արժեքային առումով աշխարհում թոփ-10 հյորանոցային ցանցերի թվին է պատկանում: Ընկերության բովանդակության մեջ նշվում է, որ ցանցի տերերը ծայրահեղ շքեղության փոխարեն նախընտրել են ծայրահեղ հարմարավետությունը։
[017fa31597453fa7e54852eea5066be7.jpg]
[59087b397b76c023fa3001bfb405b198.jpg]
[fc6acf2431c347773836d07361d0a384.jpg]
[a1d9360305127496cfaee04cde81cee2.jpg]
[f60044087b32ffcf26cbdd848bc989ea.jpg]
[cb84898e5193c15c7fdb62fafc7e741b.jpg]