Հասարակություն

Ավելացել է թափառող շների քանակը. Երևանի բուսաբանական այգու տնօրինությունը դիմել է քաղաքապետարանին

Lilit T. 137 դիտում
Ավելացել է թափառող շների քանակը. Երևանի բուսաբանական այգու տնօրինությունը դիմել է քաղաքապետարանին

Վերջին շրջանում Երևանի բուսաբանական այգում ավելացել է թափառող շների քանակը։ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրինությունը արդեն դիմել է Երևանի քաղաքապետարան թափառող շների վնասազերծման համար։ 

«Խնդրում ենք որոշ ժամանակ զգոնություն պահել, մենչև կլուծվի Երևանի բուսաբանական այգում թափառող շների հարցը: 

Որքան էլ, որ Երևանի քաղաքապետարանը զբաղվի թափառող շների վնասազերծման հարցերով, արդյունքը նկատելի չի լինի, քանի դեռ կշարունակվեն ընտանի կենդանիներին բերել և ուղղակի բաց են թողնել Երևանի բուսաբանական այգու տարածքում»,- նշված է Բուսաբանական այգու ֆեյսբուքյան էջում։ 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250