Պատահարներ

«Արմենիա» ԲԿ-ն` ծննդկանի մահվան մասին

Unknown 741 դիտում
«Արմենիա» ԲԿ-ն` ծննդկանի մահվան մասին

«Արմենիա» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել՝ այսօրվա հրապարակումների վերաբերյալ, թե Հանրապետական ծննդատանը 20-ամյա ծննդկան է մահացել։

 

«Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 20-ամյա ծննդկան:

Հերթական անգամ ստիպված ենք տեղեկացնել՝ «Արմենիա» բժշկական կենտրոնն իր կառուցվածքում չունի Ծննդատուն և որևէ առնչություն չունի իր հարևանությամբ գտնվող Վերարտադրողական ատողջության Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ:

 

Եվս մեկ անգամ հորդորում ենք հանրությանը չներկայացնել ապատեղեկատվություն:

«Արմենիա» բժշկական կենտրոնը ցավակցում է ծննդկանի հարազատներին այս ողբերգության առիթով», - ասվում է հայտարարության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից