Հասարակություն

Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղում

Unknown 340 դիտում
Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղում

Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։

«Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղին ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհն էր գործում։ Այս պահին ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ և վերահսկողություն են իրականացնում. ճանապարհն արդեն գործում է»,–ասել է Պետրոսյանը։

 

 Նրա խոսքով` ճանապարհը սպասարկվելու է համապատասխան մասնագետների կողմից և, անկախ եղանակային պայմաններից, երթևեկության առումով որևէ խնդիր չպետք է լինի։ Պետրոսյանը նշեց, որ Աղավնոյի, Սուսի և Բերձորի բոլոր բնակիչներն այս պահին տարհանված են` նրանց մեծ մասը վերաբնակեցվել է ՀՀ–ում, իսկ մի մասն էլ Արցախում է վերահաստատվել։

Պետրոսյանի խոսքով` իրենք հոգում են նրանց ծախսերը, որոնք հաստատվել են արցախյան հյուրանոցներում, իսկ բնակարանային կոմիտեն ժամանակավոր կացարանով է ապահովում նրանց, մինչև հիմնական կացարան կտրամադրեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250