Պատահարներ

Ուժգին երկրաշարժ՝ Իրանում

Unknown 804 դիտում
Ուժգին երկրաշարժ՝ Իրանում

Սեպտեմբերի 5-ին Ռիխտերի սանդղակով 5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում, գրում է ԻՌՆԱ-ն։

Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:44-ին։ Այն զգացվել է Օրմուզգան նահանգի Բանդար Աբբաս շրջանի Ֆին քաղաքում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Իրանը ընկած է խոշոր խզվածքների հատման վրա և գրեթե ամեն օր այնտեղ գրանցվում են երկրաշարժեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից