Պատահարներ

Կռիվն արդեն գյուղի մոտ տեղակայված դիրքերում է գնում․ Ներքին Հանդի համայնքապետ

Unknown 1,972 դիտում
Կռիվն արդեն գյուղի մոտ տեղակայված դիրքերում է գնում․ Ներքին Հանդի համայնքապետ

 

Թշնամին շարունակում է հրետակոծել Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդի մոտ գտնվող հայկական դիրքերը։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը։

Մեր հարցին, թե տեղեկություններ ունի՞ մեր կողմից զոհերի և վիրավորների մասին, ասաց, որ ինտենսիվ հրետակոծությունը շարունակվում է, ուստի ոչինչ ասել չի կարող։

«Գյուղի տղամարդիկ գյուղում են, կռիվն էլ արդեն գյուղի մոտ տեղակայված դիրքերում է գնում, գնում են դիրքեր- գալիս են՝ պահում ենք գյուղը»,-ասաց Բաղդասարյանը։

 

Ներքին Հանդի գյուղապետը շեշտեց, որ գյուղում խուճապ չկա, մարդիկ չեն պատրաստվում լքել իրենց հարազատ գյուղը։

«Բոլորս կազմակերպված ենք, ամեն ինչ կարգին է ու գյուղից դուրս գալու մասին խոսակցություն անգամ չկա»,-տեղեկացրեց Խաչատուր Բաղդասարյանը։
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից