Պատահարներ

Ջերմուկի ուղղությամբ թշնամին հրետանային հարվածներ է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, թիրախավորել է քաղաքացիական մեքենա

Unknown 1 րոպե 621 դիտում
Ջերմուկի ուղղությամբ թշնամին հրետանային հարվածներ է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին,  թիրախավորել է քաղաքացիական մեքենա

«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․  «Ջերմուկի ուղղությամբ թշնամին ինտենսիվ հրետանային հարվածներ է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին»։ Civilnet-ն էլ հայտնում է, որ Ջերմուկում հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական մեքենա, վարորդը հոսպիտալացվել է։ 

 

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ «Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր, ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջև դրված մարտական խնդիրները»։

 

Нет описания фото.

 

Возможно, это изображение на открытом воздухе

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից