Հասարակություն

Ջերմուկի առողջարանները ռազմական գործողությունների առաջին ժամերից սկսած չեն գործում

Unknown 1 րոպե 285 դիտում
Ջերմուկի առողջարանները ռազմական գործողությունների առաջին ժամերից սկսած չեն գործում

 Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը տեղեկացնում է. 

«Ջերմուկում վնասվել է ճոպանուղին, հյուրանոցը, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև հարվածային ԱԹՍ-ներ:
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի վրա ադրբեջանական ուժերի առաջին հարվածը եղել է ճոպանուղուն: Դրանից հետո միայն հարվածել են զորամասին, զորամասի պահեստներին և քաղաքի մերձակա բոլոր տարածքներին։
Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Վայոց Ձորում տուժել են նաև հյուրատներ, առողջարան, ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, եւ մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ եւ այլ գույքեր:
Թշնամու հարձակման պահին քաղաքի առողջարաններում հարյուրավոր օտարերկրացի զբոսաշրջիկներ կային։ Հյուրանոցներում կարողացել են գրագետ տարհանում կազմակերպել։
Ջերմուկում առողջարանները ռազմական գործողությունների առաջին ժամերից սկսած չեն գործում»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250