Այլ

Ադրբեջանն ավելացնում է գազի մատակարարումները դեպի Եվրոպա

Unknown 1 րոպե 465 դիտում
Ադրբեջանն ավելացնում է գազի մատակարարումները դեպի Եվրոպա

 Այս տարի Ադրբեջանը դեպի Եվրոպա արդեն մատակարարել է 8,2 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը, հավելելով, որ մինչեւ տարեվերջ այդ ծավալը կհասնի 11,5 միլիարդ խորանարդ մետրի։ Մինչեւ 2027 թվականը նախատեսվում է մատակարարման ծավալները կրկնապատկել։ Ընդհանուր էքսպորտը կազմում է 22 միլիարդ խմ։

 

ԵՄ հետ ունեցած գազի մատակարարման պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Բաքուն խորհրդակցություններ է սկսել գործընկերների հետ՝ ՏԱՆԱՊ գազամուղի թողունակությունը 16-ից 32 միլիարդ խորանարդ մետրի եւ ՏԱՊ գազամուղի թողունակությունը 10 միլիարդ խմ-ից 20 միլիարդ խմ-ի հասցնելու համար։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250