Պատահարներ

Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազան

Lilit T. 779 դիտում
Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազան

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայությունը։ 

Ինչպես նշվում է, բազան հրթիռակոծվել է  107 միլիմետրանոց արկերից Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռումեյլանից: Սակայն հրթիռը չի խոցել համալիրը։ 

«Ոչ մի ամերիկյան կամ դաշնակից ուժեր չեն սպանվել կամ վիրավորվել։ Շենքերն ու այլ կառւոյցներ նույնպես չեն տուժել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Գործարկման վայրում զինվորականները հայտնաբերել են մի քանի չօգտագործված հրթիռներ: Դեպքի առթիվ հետաքննություն է նշանակվել։ 

Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ 2015 թվականին Ռուսաստանի զինված ուժերը Դամասկոսի հրավերով սկսեցին աջակցել երկրի տարածքը գրոհայիններից ազատագրելու գործողություններին։ 




 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից