Քաղաքականություն

Արցախում սպասում են Արայիկ Հարությունյանի վերադարձին, որպեսզի բացատրություններ պահանջեն

Lilit T. 621 դիտում
Արցախում սպասում են Արայիկ Հարությունյանի վերադարձին, որպեսզի բացատրություններ պահանջեն

Արայիկ Հարությունյանի պատվիրակությունը դեռ Երեւանում է, նախատեսվում է, որ հանդիպումներ կունենա քաղաքական ուժերի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ստեփանակերտում անցկացվող  հավաքների մասնակիցներից Մարատա Ստեփանյանը` նշելով, որ այս պահին բողոքի ակցիաները դադարեցված են, սպասում են պատվիրակության  վերադարձին: 

«Մենք դեռ սպասում ենք իրենց հայտարարությանը, ինչպես նաեւ, երբ վերադառնան բացատրություններ կպահանջենք` ինչ են խոսել, ինչ են ասել եւ այլն, քանի որ հանրությունը սպասում է  այս հանդիպման արդյունքներին»,- ասաց նա: 

Նշենք, որ Արցախում մի քանի ինքնաբուխ բողոքի ակցիաներ են անցկացվել, քաղաքացիները հավաքվել են Վերածննդի հրապարակում եւ պահանջել, որ իշխանության ներկայացուցիչները` մասնավորապես երկրի նախագահը, հանդիպի իրենց եւ բացատրի, թե ինչ են նշանակում վերջին հայտարարությունները եւ ինչ է սպասվում Արցախին: Դրանից հետո նախագահի գլխավորությամբ պատվիօրակություն է ժամանել Երեւան: 

Նշենք, որ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը արդեն  հանդիպել է Նիկոլ Փաշինյանին եւ Արարատ Միրզոյանին: 



 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250