Այլ

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մեկ հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կարգելվի

Unknown 139 դիտում
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մեկ հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կարգելվի

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132 կմ-135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում՝ համակարգի զննության ընթացքում հայտնաբերված թերությունները շտկելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ից մինչև 17:00-ն կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

 

«Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի միջպետական նշանակության Դևդորակի թունելի մուտքային ճանապարհը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

«Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250