Այլ

Խերսոնը մնացել է առանց էլեկտրականության

Unknown 323 դիտում
Խերսոնը մնացել է առանց էլեկտրականության

Խերսոնի բոլոր թաղամասերը մնացել են առանց էլեկտրականության։ «Ողջ քաղաքում լույս չկա, այո։ Մենք սպասում ենք տեղեկությունների, թե ինչ է տեղի ունեցել», - ՌԻԱ Նովոստիին ասել է Khersonoblenergo-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

 

 Խերսոնի շրջանի վարչակազմի Telegram ալիքում ասվում է, որ հոսանքազրկման պատճառը Բերիսլավ-Կախովկա մայրուղու վրա բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի հենասյունի վնասումն է։

 

Նոյեմբերի 5-ին Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը հայտարարեց ուկրաինական զորքերի կողմից նախապատրաստվող հարձակման մասին։ Նոյեմբերի 6-ին նա հայտնել էր, որ Խերսոնի ուղղությամբ մեծ քանակությամբ ուկրաինական զինտեխնիկա է կուտակվում։ Պարոն Ստրեմուսովի խոսքով՝ Խերսոնից մարդկանց տարհանումը Դնեպրի ձախ ափ շարունակվում է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250