Սպորտ

«Հորդորում ենք չհետևել և չայցելել Աշխարհի առաջնության խաղերին». «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հայտարարությունը

Unknown 1 րոպե 560 դիտում
«Հորդորում ենք չհետևել և չայցելել Աշխարհի առաջնության խաղերին». «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հայտարարությունը

«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում քննադատել է Կատարին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու համար և մահմեդականներին կոչ է արել արհամարհել մրցաշարը:

 

«Ալ-Քաիդան» Կատարին մեղադրել է «անբարոյական մարդկանց, միասեռականներին, կոռուպցիա և աթեիզմ սերմանողներին Արաբական թերակղզի բերելու համար»: Ահաբեկչական կազմակերպությունից նաև հայտարարում են, որ ԱԱ-2022-ը ծառայում է որպես միջոց «մահմեդական երկրների օկուպացիայից և նրանց հարստահարումից ուշադրությունը շեղելու համար»:

Բացի այդ, «Ալ-Քաիդան» մահմեդականներին կոչ է արել բոյկոտել մունդիալը. «Մենք մեր եղբայրներին հորդորում ենք չհետևել աշխարհի առաջնությանն ու չայցելել խաղերին»:

Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ը մեկնարկել է երեկ՝ նոյեմբերի 20-ին: Մրցաշարը կտևի մինչև դեկտեմբերի 18-ը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250