Այլ

ՄԱԳԱՏԷ-ն` Իրանում միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ լուրերի մասին

Unknown 1 րոպե 142 դիտում
ՄԱԳԱՏԷ-ն` Իրանում միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ լուրերի մասին

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) չի կարծում, որ Իրանը պետք է ճանաչվի որպես միջուկային տերություն, երկրում միջուկային զենքի մշակման մասին տեղեկություններ չկան: Այս մասին հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Հարստացված ուրանի արտադրության ներկայիս մակարդակի պայմաններում Իրանն արդեն բավականաչափ նյութ է կուտակել, որպեսզի ունենա մեկից ավելի սարք, եթե նրանք որոշեն դա անել։ Բայց մենք ոչ մի տեղեկություն չունենք, որը ցույց կտա, որ Իրանն այս պահին միջուկային զենքի մշակման ծրագիր ունի», - պատասխանել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։

 

Նրանից նաև հետաքրքրվել են, թե արդյոք Իրանի հետ հարաբերություններում հասել է անդառնալի կետի, արդյոք ժամանակն է նրան ճանաչել որպես միջուկային տերություն։ 

 

«Ոչ, մենք դեռ չենք հասել այդ կետին։ Բայց մենք պետք է շատ քրտնաջան աշխատենք, որպեսզի դրան չհասնենք», - եզրափակել է Գրոսին։

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250