Սպորտ

Քաթարը հրաժարվել է ընդունել Գերմանիայի հավաքականի ինքնաթիռը ԼԳԲՏ խորհրդանիշների պատճառով

Unknown 1,664 դիտում
Քաթարը հրաժարվել է ընդունել Գերմանիայի հավաքականի ինքնաթիռը ԼԳԲՏ խորհրդանիշների պատճառով

Քաթարը հրաժարվել է ընդունել Գերմանիայի հավաքականի ինքնաթիռը ԼԳԲՏ խորհրդանիշների պատճառով։ Այս մասին հայտնել է արաբական Mkalaty պորտալը։ Պատճառը Lufthansa ավիաընկերության ինքնաթիռի վրա մի քանի տղամարդկանց պատկերն է եղել։ Իսլամական պետության իշխանությունները պատկերը կապել են համասեռամոլության քարոզչության հետ, ինչը երկրում անընդունելի է։ Մերժումից հետո գերմանական ավիափոխադրողի ինքնաթիռը թռել է Օման, որտեղից գերմանացի մարզիկները տեղական ավիաընկերությունների ինքնաթիռով վերադարձել են Քաթար։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին, Երևանի ժամանակով երեկոյան 8-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայից 50 կիլոմետր հյուսիս գտնվող Ալ Խոր ավանի «Ալ Բայտ» մարզադաշտում Քաթարի և Էկվադորի ընտրանիների հանդիպումով բացվեց ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250