Այլ

Brent-ը, WTI-ը թանկացել են. նավթի գները` Չինաստանում կարանտինի ֆոնին

Gohar Vardanyan 1 րոպե 136 դիտում
Brent-ը, WTI-ը թանկացել են. նավթի գները` Չինաստանում կարանտինի ֆոնին

Brent տեսակի նավթի ֆյուչերսները թանկացել են մինչև 85,42 դոլար մեկ բարելի դիմաց։ Այս մասին գրում է Интерфакс-ը։

 

Նշվում է, որ չնայած դրան, շաբաթն ավարտվում է ցածր մակարդակով։ Նավթի գնանշումները կորցրել են ուրբաթ օրը ձեռք բերված դիրքերից մի քանիսը և կարող են շաբաթական անկում ցույց տալ՝ Չինաստանում նավթի պահանջարկի հեռանկարների վերաբերյալ առևտրականների աճող մտահոգությունների ֆոնին։

 

Չինաստանում COVID-19-ի դեպքերը շարունակում են աճել՝ ստիպելով երկրի իշխանություններին նոր կարանտինային միջոցներ կիրառել։  Խիստ սահմանափակումներ են սահմանվել երկրի մի շարք խոշոր քաղաքներում՝ հյուսիսային Տյանցզին նավահանգստից մինչև հարավային Գուանչժոու:

 

Մոսկվայի ժամանակով ժամը 18:50-ի դրությամբ Brent-ի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,08 դոլարով (0,09%)՝ հասնելով 85,42 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։  Միևնույն ժամանակ WTI-ի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թանկացել է 0,34 դոլարով (0,44%)՝ մեկ բարելի դիմաց մինչև 78,28 դոլար։

 

Շաբաթվա սկզբից Brent-ը էժանացել է 2,5%-ով, WTI-ն՝ 2,2%-ով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250