Քաղաքականություն Կարևոր

Բաքվից առաջարկում են Երևանում անցկացնել Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի հանդիպումը

Unknown 690 դիտում
Բաքվից առաջարկում են Երևանում անցկացնել Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի հանդիպումը

Բաքուն առաջարկել է Երևանում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

 «Պրահայից կամ Սոչիից ավելի մոտ և անվտանգ են Բաքուն, Երևանն ու Անկարան։ Երեք երկրների մայրաքաղաքներում Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումը միակ ելքն է: Ժողովուրդները չեն կարող հավերժ ապրել պատերազմական և թշնամական վիճակում»,- ասել է պատգամավորը։ Օրուջի խոսքերով, «բանակցությունները արտաքին միջամտությունից պաշտպանելու այլ միջոց չկա»:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250