Քաղաքականություն

«Ադրբեջանից հրապարակել են ևս 13 իրանցիների տվյալներ, որոնք մտել են Ստեփանակերտ». Տաթևիկ Հայրապետյան

Unknown 1,364 դիտում
«Ադրբեջանից հրապարակել են ևս 13 իրանցիների տվյալներ, որոնք մտել են Ստեփանակերտ». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանական քարոզչադաշտը շարունակում է ակտիվ պահել Արցախ եկող «իրանցի դիվերսանտների թեման»: Հիշեցնեմ, որ նախորդիվ հայտարարում էին, թե իբրև 14 իրանցի, որոնք «հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են» ռուս խաղաղապահների թույլտվությամբ հայտնվել են Արցախում: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում:

 

«Խաղաղապահները մինչ այդ նշել էին, որ նրանք շինարարական աշխատանքներին են մասնակցում, բայց ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե իբրև նրանք հետախուզական գործունեություն են իրականացնում: Այս կապակցությամբ նույնիսկ բողոքի նոտա էին հղել Իրանին: Այժմ էլ ադրբեջանական կայքերից մեկը հրապարակել է ևս 13 իրանցիների տվյալներ, որոնք նոյեմբերի 30-ին մտել են Ստեփանակերտ: Կայքը նշում է, որ նրանք մտել են Ստեփանակերտ միկրոավտոբուսով, որի վարորդը եղել է հայ՝ Յուրա Բաղդասարյանը: Ինչ խոսք, մեր ագրեսիվ ու ռազմատենչ հարևանը շարունակում է ինտենսիվ աշխատել մի քանի ուղղություններով: Ուշագրավն այն է, որ նույն Ադրբեջանը շարունակում է իսրայելական ռազմական–հետախուզական ներկայությունն ապահովել հենց Իրանի քթի տակ, ինչպես օրինակ՝ Կովսականում՝ «խելացի գյուղերի» անվան տակ»,-նշել է Հայրապետյանը:

 

Հիշեցնենք` Ադրբեջանը նոտա է հղել Իրանի դեսպանությանը, քանի որ այդ երկրի քաղաքացիները, իրենց խոսքով, առանց Բաքվին տեղյակ պահելու այցելել են Լեռնային Ղարաբաղ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից