Հասարակություն

Սերժ Սարգսյանի եղբոր որդին ոչ թե բանտում է, այլ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի VIP հիվանդասենյակում. «Բևեռ»

Unknown 646 դիտում
Սերժ Սարգսյանի եղբոր որդին ոչ թե բանտում է, այլ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի VIP հիվանդասենյակում. «Բևեռ»

«Ազգային ժողովրդական բևեռի» ներկայացուցիչներն ու համակիրները երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 18։00-ից հերթական հավաքն էին իրականացնում: 

 

Հիշեցնենք` նրանք տևական ժամանակ է՝ հավաքվում են Հյուսիսային պողոտայում ու կալանավորված Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով նստացույց իրականացնում:

 

Դեկտեմբերի 6-ի երթը, սակայն, երկար չտևեց, ոստիկանությունը անցավ գործի ու սկսեց ակցիայի մասնակիցներին բերման ենթարկել։ Այս մասին գրում է Հրապարակը: Ոստիկանության գործողություններից հետո ներկայացուցիչները ուղիղ եթերում անդրադարձան միջադեպին, նաև պնդեցին, թե ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, տևական ժամանակ է`  ոչ թե բանտում է, այլ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի VIP հիվանդասենյակում, որը, նշեցին, որ վերածել է հյուրասենյակի: Այնտեղ պարբերաբար ճաշկերույթներ է կազմակերպվել և այլն։

 

«Բևեռից» Հերմինե Մկրտչյանի պնդմամբ՝ այդ տեղեկությունից հետո, իրենք արդեն այսօր տեղեկացել են, որ այսօր առավոտյան Նարեկ Սարգսյանին տեղափոխել են ՔԿՀ։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250