Ժամանց

Կիլոգրամներով ոսկի, ադամանդե զարդեր, ոսկյա սկուտեղներով թղթադրամներ. ճոխ գնչուական հարսանիք` Յարոսլավլում

Gohar Vardanyan 2,404 դիտում
Կիլոգրամներով ոսկի, ադամանդե զարդեր, ոսկյա սկուտեղներով թղթադրամներ. ճոխ գնչուական հարսանիք` Յարոսլավլում

Դեկտեմբերին Յարոսլավլ քաղաքում տեղի է ունեցել երկու երիտասարդների` Անդրեյի և Վիլկայի ճոխ հարսանիքը, որը  տևել է 3 օր: Տոնակատարությունն անցկացվել է գնչուական լավագույն ավանդույթներով՝ հարսնացուն շատ ոսկի էր կրում, բացի այդ՝ պարծենում էր շքեղ հանդերձանքով։ Այս մասին գրում է Starhit-ը:


Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Յարոսլավլի ամենամեծ հանդիսությունների սրահում: Ներկա են եղել հարյուրավոր հյուրեր: 

Հարսնացուին բառացիորեն ծածկել են ոսկիով, փողով, նվիրել են ադամանդե զարդեր, ապարանջաններ, շղթաներ, վզնոցներ։ Տոնակատարության երեք օրերի ընթացքում հարսնացուն ներկայացել է չորս տարբեր կերպարներով. առաջին օրը նա հագել է հարսանեկան սպիտակ զգեստ, այնուհետև՝ վարդագույն, իսկ հաջորդ օրը՝ կարմիր, իսկ հետո՝ մուգ կապույտ։ Աղջկան նվիրել են մի քանի կիլոգրամ ոսկյա զարդեր:

Բացի դա, նշվում է, որ փեսան հարսի համար 10 միլիոն ռուբլի գլխագին է վճարել: Փեսայի կողմը երեք ոսկեզօծ սկուտեղ է բերել՝ լցված թղթադրամներով։

 

[6743172f7bd97f0c4f959693f64f5302.png]

[394fdee935593412d6988443e661cd67.png]

[787ab44e8c383b0d6153a7b259a2f7e0.png]

[c49a9c180d80484fbc215bce150bc17a.png]

[72e36108793bf71006ef80313bb532c2.png]

[42a3898c899b3932f7165ce8db04cc13.png]

[f40b1df8290fd93e810bf1428de0c3d2.png]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ժամանց բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250