Ժամանց

7 կիլոգրամ քաշով երեխա է լույս աշխարհ եկել. Բրազիլիա

Unknown 1 րոպե 212 դիտում
7 կիլոգրամ քաշով երեխա է լույս աշխարհ եկել. Բրազիլիա

Բրազիլուհին յոթ կիլոգրամ կշռող երեխա է լույս աշխարհ բերել, գրում է Independent-ը։ Մորն ստիպված են եղել կեսարյան հատում կատարել:

27-ամյա Կլիդիանա դոս Սունթոսն Ամազոնաս նահանգի հիվանդանոցում լույս աշխարհ է բերել իր որդուն՝ Անդերսոնին։ 

 

Ծնվելու պահին երեխան կշռել է յոթ կիլոգրամ՝ մոտ 60 սանտիմետր հասակով։ Հաղորդվում է, որ տղան գերազանցել է ռեկորդը և դարձել նահանգի ամենամեծ նորածինը:

 

Երեխայի առանձնահատկություններից ելնելով՝ բժիշկներն անհանգստանալիս են եղել, որ ծննդաբերությունը դժվար կլինի, բայց, ի վերջո, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել։ Կլիդիանան իրեն լավ է զգում և ուրախ է, որ վերջապես բազմազավակ մայր է դարձել։ Կինը գովել է հիվանդանոցի բուժանձնակազմին խնամքի և ուշադրության համար։

«Ես չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե նրանք չլինեին», - ավելացրել է նա:

Այժմ կինը պատրաստվում է հիվանդանոցից դուրս գրվելուն և ծրագրում է ժամանակ հատկացնել իր ընտանիքին։
[ecf3e333f755ba3d76c1ee7f173d04ae.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ժամանց բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250