Պատահարներ

Վթարի է ենթարկվել ԱԽ քարտուղարին սպասարկող ավտոմեքենան

Unknown 192 դիտում
Վթարի է ենթարկվել ԱԽ քարտուղարին սպասարկող ավտոմեքենան

 Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 126 ԼԼ 50 համարանիշի և Range Rover մակնիշի 04 ZZ 400 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, սակայն վթարի մեջ մեղադրում են միմյանց։ Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ 

Լրատվականի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը հաշվառված է ՀՀ կառավարության հաշվեկռում  և սպասարկում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ 

[bc1dd1c4fa6cb228e8c08b8f810ba6eb.jpeg]
[42966088450268136f60a2e130c896d1.jpeg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից