Ժամանց

Ջոկովիչի հայրը բացատրել է, թե ինչու է Ավստրալիայի բաց առաջնությունում արտահայտվել ի օգուտ ռուսների

Unknown 93 դիտում
Ջոկովիչի հայրը բացատրել է, թե ինչու է Ավստրալիայի բաց առաջնությունում արտահայտվել ի օգուտ ռուսների

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հայրը՝ Սրջան Ջոկովիչը, բացատրել է, թե ինչու է նկարվել ռուս երկրպագուների հետ և պաշտպանել Ռուսաստանին Ավստրալիայի բաց առաջնությունում։

 

«Իմ  նպատակը չի եղել նման վերնագրեր ստեղծելը։ Ես Նովակի երկրպագուների հետ փողոցում էի և ամեն ինչ արեցի` նրա հաղթանակը տոնելու համար։ Ես լուսանկարվեցի երկրպագուների հետ և բռնվեցի դա անելիս:

Իմ ընտանիքը վերապրել է պատերազմի սարսափը, ուստի մենք միայն խաղաղություն ենք ուզում: Որոշեցի, որ Նովակի մնացած հանդիպումները կդիտեմ տնից»,- Սրդյան Ջոկովիչի խոսքերն է փոխանցում codesports-ը։

 

Հիշեցնենք, որ Ջոկովիչի և ռուս Անդրեյ Ռուբլևի հանդիպման ավարտից հետո Սրջան Ջոկովիչին տեսել են մի տղամարդու հետ, որը կրել է  Z տառով մարզաշապիկ`  «որտեղ մենք, այնտեղ Ռուսաստանը» գրությամբ: Տղամարդու ձեռքում եղել է նաև Ռուսաստանի դրոշ՝ Պուտինի պատկերով։ Մարզիկի հայրն էլ ասել է. «Կեցցե ռուսները»։

 

Մրցաշարի կազմակերպիչներն ավելի վաղ արգելել էին Ռուսաստանի և Բելառուսի դրոշները Ավստրալիայի բաց առաջնության տրիբունաներից՝ ուկրաինացի հանդիսատեսների բողոքների պատճառով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ժամանց բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250