Քաղաքականություն

«Լավրովի ասածի մեջ երկու շատ մեծ սուտ կա». Արամ Սարգսյան

Unknown 524 դիտում
«Լավրովի ասածի մեջ երկու շատ մեծ սուտ կա». Արամ Սարգսյան

 «Լավրովի ասածի մեջ երկու շատ մեծ սուտ կա ու այդ սուտն է պատճառը, որ ՌԴ-ը պաշտպանող իմ ՀՀԿ-ական գործընկերները հակադարձել են: Ստերից մեկն այն է, որ ՀՀ-ը չի պահանջել ՀԱՊԿ գագաթնաժողովին մեղադրել Ադրբեջանին. ՀՀ-ը պահանջել է, որ ՀԱՊԿ-ը ճանաչի ՀՀ տարածքը: Երկրորդ սուտը ԼՂ մասով է, ասում էր՝ շրջանները պիտի ետ վերադարձնեն, իրենք առաջարկել են, ՀՀ-ը չի համաձայնել. ակնհայտ սուտ է. ՀՀ բոլոր իշխանություններն էլ համարել են, որ ԼՂ հարակից շրջանները բանակցային թեմա են և դրանք վերցվել են բանակցությունների ընթացքում՝ Արցախի անկախության խնդրում փոխանակման առումով»,- «Նոյյան Տապան»-ի եթերում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցին՝ ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: 

 

Քաղաքական գործչի խոսքով՝ «ռուսները տարածաշրջանում իրենց ներկայությունը պահելու միակ հնարավորությունն այսօր տեսնում են Ադրբեջանով»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից