Այլ

Թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու ապահովագրության փաթեթի մեջ. Անահիտ Ավանեսյան

WRed 1 րոպե 112 դիտում
Թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու ապահովագրության փաթեթի մեջ. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ մանրամասներ է հայտնել պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգից։

 

Նրա խոսքով, նախարարությունը որդեգրել է այս համակարգի անցման փուլային տարբերակը։

 

Ինչ վերաբերում է ապահովագրական փաթեթին, ըստ Ավանեսյանի, այն կախված չի լինելու քաղաքացու եկամուտներից, այլ հաստատուն արժեք է ունենալու։ 

 

Փաթեթում ընդգրկված ծառայությունների թվում է լինելու նաև սրտանոթային, քաղցկեղային հիվանդությունները, սքրինինգային հետազոտությունները, վիրահատությունները. «Թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու ապահովագրության փաթեթի մեջ»։

 

Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց, որ ապահովագրական փաթեթը լինելու է ընդգրկուն. «Մենք ունենք նվիրում, քաղաքական կամք և խոստում, որ այս համակարգը ներդրվի»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով,- «Անելու ենք ամեն ինչ, որ հաջողի համակարգը»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250