Պատահարներ

Անհայտ անձինք մոտեցել են սուպերմարկետին, կրակել և պատին «նամակ» գրել Մեսսիին

Unknown 196 դիտում
Անհայտ անձինք մոտեցել են սուպերմարկետին, կրակել և պատին «նամակ» գրել Մեսսիին

Անհայտ անձինք կրակոցներ են արձակել ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիի հայրենի Ռոսարիոյում գտնվող սուպերմարկետի ուղղությամբ և ուղերձ հղել մարզիկին: Այս մասին տեղեկացնում է  հայտնում է TN հեռուստաալիքը։

 

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 3-ին, երբ խանութը փակ է եղել։ Ըստ ԶԼՄ–ների` երկու հոգի մոտոցիկլետով մոտեցել են սուպերմարկետին, կրակ բացել և պատին գրել.

 

 «Մեսսի, մենք սպասում ենք քեզ։ Խավկինը (քաղաքի ղեկավարը) թմրավաճառ է, նա քո մասին չի հոգա»։

 

[461a12f36482cae8687bd0498fd2945b.PNG]

 

[12e61ee7333b740ec4d4ad3f4553b1e2.PNG]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից