Սպորտ

Հայ ըմբիշները երկու արծաթ ու մեկ բրոնզ են նվաճել Բուլղարիայի հուշամրցաշարում

Mariam Z. 137 դիտում
Հայ ըմբիշները երկու արծաթ ու մեկ բրոնզ են նվաճել Բուլղարիայի հուշամրցաշարում

Ըմբշամարտիկներ Ռուդիկ Մկրտչյանն (55 կգ) Հրաչյա Պողոսյանը (63 կգ) արծաթե մեդալներ են նվաճել Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի մրցաշարում:

 

Ռուդիկ Մկրտչյանը եզրափակիչում պարտվել է թուրք ըմբիշ Ադեմ Բուրակ Ուզունին, իսկ Հրաչյա Պողոսյանը` Բուլղարիան ներկայացնող Աբու Մուսլիմ Ամաևին:

 

87 կգ քաշային Վիգեն Նազարյանն էլ մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր:

 

Իսկ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս են եկել մրցաշարի եզրափակիչ:

 

Ոսկե մեդալների համար նրանք կպայքարեն մարտի 5-ին:

 

Կիսաեզրափակիչում Սլավիկ Գալստյանը 9:5 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Ֆուլկան Յըլդիրիզին, իսկ Մալխաս Ամոյանը` Ուկրաինայի ներկայացուցիչ 

 

Էլմար Նուրալիևին 6:1 հաշվով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250